Հասարակություն 

Սևանի շրջակա տարածքների տերերը փակել են Սևան-Գավառ ճանապարհը

analitik.am

Սևանա լճի ափամերձ տարածքների օբյեկտների տերերն այսօր՝ հուլիսի 15-ի առավոտյան ժամը 9-ի սահմաններում փակել էին Սևան-Գավառ ավտոճանապարհը:

NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ նրանք պահանջում էին հանդիպում առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի և Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանի հետ:

Նրանք հայտարարել են, որ կեղծ տեղեկատվություն է տարածվում, թե Սևանի ջուրը մաքուր չէ, որի հետևանքով մարդիկ չեն գալիս հանգստանալու և իրենք մեծ վնասներ են կրում: «Թող սուտ տեղեկատվություն չտան, թե ջուրը կեղտոտ է: Եկեք տեսեք, որ ջուրը մաքուր է: Իրենց պատճառով մարդ չի գալիս»,-նշել է ակցիայի մասնակիցներից մեկը:

Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում

Նույն շարքից