Հասարակություն 

Վարչապետի կոչից հետո իմ կոշտ արձագանքը տեղին էր ու ճիշտ. ՄԻՊ Արման Թաթոյանը չի փոշմանել

Այսօր՝ հուլիսի 15-ին, խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը հայտարարեց, որ ծանոթ է Վենետիկի հանձնաժողովի եզրակացությանը՝ հիշեցնելով որ վարչապետի կոչից հետո ինքը հանդես է եկել հայտարարությամբ. «Դատարաններն արգելափակելու մասին վարչապետի կոչից հետո ես անմիջապես հայտարարությամբ հանդես եկա: Կարծում եմ, որ իմ արձագանքը ճիշտ էր և տեղին: Իմ արձագանքը վերաբերում էր մասնավորապես այն պաշտոնյաներին, ովքեր կոչեր էին անում գնալ ու արգելափակել դատարանների մուտքերը: Սա անթույլատրելի է: Յուրաքանյուր հանրային պաշտոն զվաղեցնող մարդ ունի կոնկրետ կարգավիճակ, ինչը պետք է պահպանվի»:

Թաթոյանը կարևորեց նաև դատարանների անկախության պահպանումը:

ՄԻՊ-ի խոսքերով, իշխող խմբակցության ցանկացած ներկայացուցիչ պետք է նկատի ունենա, որ իր կողմից արած ցանկացած հայտարարություն, որն առնչվում է այդ հարցերին, միջազգային կազմակերպությունը կարող է ընկալել որպես կառավարության թաքնված  դիրքորոշում. «Դրա համար է նաև, որ ես գտնում եմ՝ այդ առումով պետք է հստակ ունենանք տարանջատում»:

  •  
  •  
  •  
  • 2
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    3
    Shares

Նույն շարքից