Հասարակություն 

ՄԻՊ-ը՝ Ստամբուլյան կոնվենցիայի մասին

analitik.am

Այսօր՝ հուլիսի 15-ին, խորհրդարանում լրագրողների հետ զրույցի ժամանակ ՄԻՊ Արման Թաթոյանը, խոսելով Ստամբուլյան կոնվենցիայի և մասնավորապես այն մասին՝ կա արդյո՞ք հակասություն Սահմանադրության հետ, նշեց, որ բռնության ցանկացած դրսևորում անթույլատրելի է. «Ինչ վերաբերում է կոնվենցիային, ապա հարցի բարձրացումից հետո այն գտնվում է ուսումնասիրությունների փուլում: Այստեղ համագործակցում ենք ՓՊ-ի, ԱԺ պատգամավորների հետ, մոնիթորինգ ենք անում մտահոգությունները: Այս պահին ես չեմ կարող վերջնական եզրահանգում անել»:

«Ուզում եմ հատուկ նշել՝ կանանց հանդեպ բռնության, ընտանիքում բռնության և առհասարակ բռնության վերաբերյալ վիճակագրությունը մտահոգիչ է Հայաստանում, դրա դեմ պետք է արդյունավետ միջոցներ ձեռնարկվեն: Ինչ վերաբերում է կոնվենցիային, ապա ուսումնասիրելուց ու ամբողջական պատկեր կազմելուց հետո հնարավոր կլինի գնահատական տալ»,-ասաց Թաթոյանը:

Նույն շարքից