Հասարակություն Տեսանյութեր 

Գեղարքունիքի մարզպետը լողում է Սևանում /ուղիղ միացում/

analitik.am

 

Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը, որպեսզի ցույց տա, որ Սևանա լճում լողալն անվտանգ է, այս պահին լողում է լճում:

Ինչ վերաբերում է օրեր առաջ առողջապահության նախարարության տարածած հայտարարությանը՝ կապված լճի ջրերի հետ, մարզպետը լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ նույն հայտարարության մեջ ասված էր, որ խնդիրը չի վերաբերում ամբողջ լճին:

 

Հիշեցնենք, որ այսօր վաղ առավոտից Սևանա լճի տնտեսվարողները բողոքի ակցիա էին իրականացնում՝ պահանջելով կամ կարանտին հայտարարել, եթե ջուրը թունավոր է, կամ ֆլեշմոբ անել՝ լճում լողալով:

Մարզպետի խոսքերով, լճի կանաչելը նորություն չէ, լիճն ամբողջությամբ չի ապաքինվել, սակայն լողալ կարելի է:

Սանոսյանը հրաժարվեց ջուր խմել լճից՝ նշելով, որ պարտադիր չէ ամեն անգամ անվտանգությունը ցույց տալու համար գնալ այդ քայլին:

 

Նույն շարքից