Հասարակություն 

Մերձմոսկովյան Լյուբերցիում իրավապահներն օրենքով գողերի «սխոդկայի» ժամանակ ձերբակալել են հեղինակություններին

analitik.am

Մերձմոսկովյան Լյուբերցիի ռեստորաններից մեկում իրավապահները քրեական հեղինակությունների հավաքի ժամանակ 32 մարդու են ձերբակալել: Այս մասին հայտնում է Ինտերֆաքսը՝ հղում անելով ՌԴ ՆԳՆ մերձոմոսկովյան վարչության մամուլի քարտուղար Տատյանա Պետրովային:

Բոլոր ձերբակալվածների մասով հարուցվել է վարչական վարույթ մանր խուլիգանության, ոստիկանությանը չենթարկվելու հոդվածներով:

Ավելի վաղ տեղեկություններ էին հայտնվել, որ ձերբակալված հեղինակությունների շարքերում է նաև Դեդ Հասանի թոռը: ՌԴ ՔԿ-ից հաստատում են, որ ձերբակալվածների թվում է օրենքով գող Օլեգ Շիշկանովը, ով ավելի հայտնի Շիշկան անունով:

Նույն շարքից