Բարի օր Հասարակություն 

Սորոսի կողմից տրվող գրանտերն այս պահին ընդամենը մի հատ զեֆիր է՝ այն էլ թունավոր. Անի Հովհաննիսյան

analitik.am

Անի Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Սորոսի կողմից տրվող գրանտերն այս պահին ընդամենը մի հատ զեֆիր է՝ այն էլ թունավոր

1960-ականների վերջերին և 1970-ականների սկզբներին Ստենֆորդի համալսարանում հետաձգված հաճույքի մասին փորձեր արվեցին: Դրանք իրականացվում էին հոգեբան Ուոլտեր Միշելի ղեկավարության ներքո: Այդ փորձերի ընթացքում երեխաներին առաջարկում էին ընտրել այս պահին մեկ զեֆիր, կոնֆետ կամ այլ քաղցրավենիք կամ սպասել 15 րոպե, որից հետո նրանք կունենան ոչ թե 1, այլ 2 հատ քաղցրավենիք: Ինչքան երկար կարողանային սպասել երեխաներն, այնքան ավելի շատ քաղցրավենիք կունենային: Փորձերի արդյունքում պարզվել էր, որ այն երեխաները, ովքեր կարողանում են համբերել , որպեսզի հետո ստանան ավելի շատ, ավելի բարեկեցիկ են դասավորում իրենց կյանքը:

Ավելի ուշ նաև հայտնաբերվեց, որ սպասելու կամք հիմնականում ունեն այն երեխաները, որոնք հարուստ ընտանիքներից են, նրանց համար մեկ կամ երկու զեֆիրը որևէ նշանակություն չունի, իսկ աղքատ ընտանիքների երեխաներն ուզում են ամեն ինչ ստանալ հենց այս պահին, որովհետև հոգեբանությունն այնպիսին է, որ մտածում են՝ այլ պահ գուցե այլևս չլինի: Սակայն, աղքատ ընտանիքների երեխաներից որոշների մոտ էլ էր նկատվում համբերելու կարողություն, ինչի արդյունքում նրանք կարողանում էին ավելի բարեկեցին կյանք դասավորել հետագայում:

Ինչո՞ւ հիշեցի այս փորձի մասին. Եթե ինդուկցիայի մեթոդը կիրառենք այս փորձը վերլուծելիս, ապա կեզրահանգենք հետևյալին. Հայաստանը համարվում է աղքատ պետություն, հետևաբար մենք համաձայնվում ենք այս պահին տրվող ամեն ինչին՝ անկախ նրանից, թե հետագայում ինչ կորուստներ կունենանք: Եթե սպասենք, գուցե ավելի շատ դիվիդենտներ ունենանք և այսպես շարունակ: Մենք համաձայնվում ենք բոլոր տիպի գրանտներին, ծրագրերին, միայն թե այս պահին Հայաստանին գումար տա ինչ-որ երկիր, կազմակերպություն և այլն:

Ի դեպ, համաշխարհային փորձը ցույց է տալիս, որ հաջողել են հենց այն աղքատ պետությունները, որոնք ունեցել են, այսպես ասած, համբերելու ունակություն, ինչի շնորհիվ կարողացել են հրաժարվել այս պահին գայթակղիչ թվացող մեծ գումարներից, արդյունքում ոչ միայն պահել են իրենց պետությունը, այլ նաև հզորացել:

Գուցե մենք էլ ի վերջո հասկանանք, որ Սորոսի կողմից տրվող գրանտերն այս պահին ընդամենը մի հատ զեֆիր է՝ այն էլ թունավոր»:

Նույն շարքից