Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման կողմնակիցները սկսել են իրար հերթ չտալով, միգուցե նոր դրամաշնորհներ ստանալու նպատակով,խոսել դրա վավերացման անհրաժեշտության մասին: Ասել ու ասում եմ այդ խայտառակ կոնվենցիայի վավերացումը ուղիղ հարված է մեր ազգային ու հոգևոր արժեքներին: Նույնիսկ Մեծ Բրիտանիայի ու Չեխիայի նման երկրները դա չեն վավերացրել:
Հատկանշական է, որ Բոլթոնը Փաշինայի լռության պայմաններում առաջարկում էր մեզ հրաժարվել պատմական կաղապարներից ,ապա այս կոնվենցիայում խոսվում է կանանց և տղամարդկանց սոցիալական և մշակութային կանոնների փոփոխման անհրաժեշտության մասին ,որոնք հիմնված են ազգային ավանդույթների և սովորույթների վրա:
Այսինքն շատ հնարավոր է եկեղեցում տղամարդու ` տեր, իսկ կնոջ հնազանդ հռչակելը սրանք որակեն որպես կնոջ իրավունքների ոտնահարում ու սոցիալական անլիարժեքություն: Թան էլ չէ , փրթած մածուն...