Հասարակություն 

Սևանը ճիշտ էր, մենք՝ սխալվեցինք

analitik.am

Սևանը ճիշտ էր, մենք սխալվեցինք

Սևանը տխուր է,
Սևանը հիվանդ է, բայց գեղեցիկ և հպարտ,

Սևանը ամուր է, ուժեղ,

Սևանը կդիմադրի ու կհաղթի, կբուժվի ու կժպտա . . .

Սևանը կպայքարի, մեր դեմ, ով անխնա աղտոտում, շահագործում և սպառում է լեռնային գեղեցկուհու ներքին կյանքը, կենդանական աշխարհը։

Մեր դեմ, ովքեր Սևանը դարձրել են կոյուղի, թափոնների ու կեղտի վերջին հանգրվան։

Սևանը կհաղթի մեզ և սա կլինի այն միակ պարտությունը, որից ես միայն կուրախանամ, կերջանկանամ, ու խոստովանեմ, որ Սևանը ճիշտ էր, մենք սխալվեցինք։

Երկար ու գեղեցիկ կյանք ու միայն հաղթանակ եմ մաղթում Սևանին՝ իմ դեմ իր կյանքի ու հմայքի համար մղվող պայքարում . . .

Արթուր Ղազինյան

Նույն շարքից