Վրացի ընդդիմադիր պատգամավորը Մոսկվայում ռուսաստանցի գործընկերների հետ հանդիպմանը գնացել է Հայաստանից: Այս մասին հայտնել է վրացի պատգամավոր Գեորգի Լոմիան:
Այսօր՝ հուլիսի 15-ին, Ռուսաստանում տեղի է ունեցել Ռուսաստան-Վրաստան միջխորհրդարանական խմբի երկխոսությունը: Խումբը ստեղծվել է 2017 թվականին, ՌԴ պետդումայի ԱՊՀ, եվրասիական ինտեգրացիայի և հայրենակիցների հետ հարցերի հանձնաժողովի, ինչպես նաև Վրաստանի հայրենասերների դաշինք կուսակցության նախաձեռնությամբ:
Հիշեցնենք, որ հուլիսի 8-ին Ռուսաստանի և Վրաստանի միջև ավաիափոխադրումները դադարեցված են: