Հասարակություն 

Պրոբլեմներդ իմ՝ երևանցուս վրա մի բարդի. Նախկին պատգամավորը՝ Հայկ Մարությանին

analitik.am

Քաղաքապետ ջան, իմ՝ երևանցուս հետ, Սանիթեքը շանտաժի լեզվով չի խոսել, չի խոսում և չի կարող խոսել: Աղբահանության գումարն ինձանից Դու ես տանում հարգելիս, որ աղբը ժամանակին հավաքես: Թե այդ գործն ինքդ ես անում, թե «աութսորս» ես անում, թե Սանիթեքն է անում, թե ՆԱՍԱն է անում, դա արդեն քո խնդիրն է, բայց աղբահանությունը պարտավոր ես կազմակերպել, որովհետև դա քո անմիջական պարտականությունն է և դրա համար ես քեզ ՎՃԱՐԵԼ եմ:

Խնդրանք, պրոբլեմներդ իմ՝ երևանցուս վրա մի բարդի: Եթե քեզ շանտաժ են անում, ապա դիմիր իրավապահներին կամ մի ուրիշ ձևով հարցերդ լուծիր, բայց մեզ՝ երևանցիներիս, խնդիրներիդ մեջ մի ներքաշիր, ոչ ժամանակ ունենք, ոչ էլ հավես:

ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Միհրան Հակոբյան

Նույն շարքից