Քաղաքականություն 

Զոհրաբյանը զգուշացնում է. Վենետիկի հանձնաժողովը միակը չի լինելու

Այսօր՝ հուլիսի 15-ին, լրագրողների հետ զրույցում ՀՀ ԱԺ ԲՀ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը, խոսելով Վենետիկի հանձնաժողովի հայտարարության մասին, նշել է, որ այն իր համար անակնկալ չէր. «Երբ վեթինգի և սահմանադրական դատարանի շուրջ գործընթացը սկսվեց, ես քանիցս ասել եմ՝ եթե գործընթացները շարունակեն մնալ քաղաքական դաշտում, ինչպես հիմա է, մենք ստանալու ենք Վենետիկի հանձնաժողովի շատ կոշտ եզրակացությունը»:

Զոհրաբյանի խոսքերով, Ստրասբուրգում հունիսյան նստաշրջանի ժամանակ ինքը խոսել է Վենետիկի հանձնաժողովի տարբեր փորձագետների հետ, որից հետո իր մտահոգություններն է հայտնել Հայաստանի իշխանություններին. «Ես ասել եմ, որ պետք չէ փորձել Սահմանադրական դատարանի շուրջ թնջուկը լուծել քաղաքական պրեսինգի ճանապարհով, գնահատականը լինելու է կոշտ: Իմ քայլի գործընկերներից մեկն ինձ պատասխանեց, որ Վենետիկի հանձնաժողովի 1-2 փորձագետի տեսակետը դեռևս հանձնաժողովի տեսակետը չէ: Այսօր մենք արդեն ունեցանք Վենետիկի հանձնաժողովի համապարփակ տեսակետը:

Նորից եմ կրկնում, եթե գործընթացը շարունակի մնալ քաղաքական դաշտում, ոչ միայն Վենետիկի հանձնաժողովը, այլև միջազգային բազմաթիվ այլ կառույցներ նմանօրինակ հայտարարություններով հանդես կգան»:

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    2
    Shares

Նույն շարքից