Հասարակություն Պատահարներ 

«Mercedes»-ների մասնակցությամբ վթար՝ Երևան-Երասխ ավտոճանապարհին. կան տուժածներ

Հուլիսի 15-ին, ժամը 15:51-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ  Արարատի մարզի Այգավան գյուղի կամրջի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Երևան-Երասխ ավտոճանապարհի 44-րդ կմ-ին բախվել են «Mercedes C180» (վարորդ՝ Հ.Հ., ծնված 1979 թ.) և «Mercedes C180» (վարորդ՝ Ս.Մ., ծնված 1986 թ.) ավտոմեքենաները:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը «Mercedes C180» մակնիշի ավտոմեքենաներից մեկի ուղևորը՝ Հ.Հ.-ն (ծնված 1953 թ.), հոսպիտալացվել է Վեդու ԲԿ: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծանր: Հ.Հ.-ն այնուհետև տեղափոխվել է Երևան քաղաքի «Էրեբունի» ԲԿ:

«Mercedes C180» մակնիշի մյուս ավտոմեքենայի վարորդը՝ Ս.Մ.-ն և ուղևորները՝ Ա. (ծնված 1998 թ.) և Բ. (ծնված 1990 թ.) Ա.-երը, հոսպիտալացվել են Վեդու ԲԿ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները:

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    2
    Shares

Նույն շարքից