Հասարակություն 

Աշխարհի չեմպիոնը մահացել է վրաերթի արդյունքում

analitik.am

Ամերիկացի բռնցքամարտիկ Փերնել Ուիթթաքերը մահացել է ավտովթարի արդյունքում: Այս մասին հայտնում է 13News-ի թղթակից Էլի Ուիզերթոնը:

Մարզիկը վրաերթի է ենթարկվել հուլիսի 14-ին երեկոյան: Ավտոմեքենայի վարորդը փախուստի չի դիմել և սպասել է մինչև շտապօգնության ժամանելը: Նախկին բռցքամարտիկը տեղափոխվել է հիվանդանոց, սակայն բժիշկներին չի հաջողվել փրկել նրա կյանքը:

Ուիթթիքերը լուրջ հաջողությունների է հասել սիրողական բռնցքամարտում: Նա ոսկի է նվաճել 1984 թվականի Օլիմպական խաղերում, աշխարհի և Պանամերիկյան խաղերի չեմպիոն է:

Նույն շարքից