Հասարակություն Տեսանյութեր 

Փոքրիկը սոցցանցի միջոցով ցանկություն էր հայտնել հանդիպել Նիկոլ Փաշինյանին /Տեսանյութ․ լուսանկարներ/

analitik.am

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հյուրընկալել է Ամերիկայում բնակվող հայազգի 6-ամյա Մայքլ Միխանիին: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ կառավարության ֆեյսբուքյան էջից։

Փոքրիկը սոցիալական ցանցի միջոցով ցանկություն էր հայտնել հանդիպել Նիկոլ Փաշինյանին, զրուցել և լուսանկարվել նրա հետ: Մայքլը վարչապետի մոտ հյուրընկալվել էր 4-ամյա քույրիկի հետ:

Նիկոլ Փաշինյանը զրուցել է փոքրիկների հետ, ցույց տվել իր աշխատասենյակը, լուսանկարվել նրանց հետ, նվիրել հայերեն տառերով գլոբուս, գրիչ և գլխարկ:

Նույն շարքից