Հասարակություն 

Հայկական ամառային փառատոն Լոնդոնում /Լուսանկարներ/

Հուլիսի 14-ին Լոնդոնի Իլինգ թաղամասում 8-րդ անգամ անցկացվեց ամենամյա Հայկական ամառային փառատոնը (Armenian Summer Festival), որը կազմակերպվում է Հայ առաքելական եկեղեցու Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության թեմի հովանու ներքո:

Միջոցառումը մեկնարկեց մեկ րոպե լռությամբ՝ ի հիշատակ ՄԹ-ում ՀՀ դեսպան Արման Կիրակոսյանի:

Բացման արարողությանը ողջույնի խոսքով հանդես եկան Հայ առաքելական եկեղեցու Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության թեմի առաջնորդ Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանը, ՀՀ դեսպանության ներկայացուցիչ Արամ Արարատյանը, ՄԹ խորհրդարանի Համայնքների պալատի անդամներ Սթիվեն Փաունդը և Ռուպա Հաքը, Իլինգի քաղաքապետ Աբդուլա Գուլեյդը:

Փառատոնի հարյուրավոր մասնակիցները և հյուրերը հնարավորություն ունեցան վայելելու հայկական արվեստը՝ երաժշտությունը և պարերը, համտեսելու հայկական ճաշատեսակներ։ Առանձին տաղավարներով ներկայացված էին մի շարք բրիտանահայ համայնքային կազմակերպություններ, ինչպես նաև հայկական բրենդներ՝ այցելուներին ներկայացնելով իրենց գործունեությունը, ինչպես նաև հայկական մշակութային ժառանգությունը, ավանդույթները և պատմությունը:

  • 46
  •  
  •  
  • 1
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    48
    Shares

Նույն շարքից