Միջազգային Քաղաքականություն 

Դոնբասում հակամարտությունը կարող է ավարտվել մեկ զանգով. Կոսաչև

analitik.am

ՌԴ Խորհրդի Միջազգային Գործերի Կոմիտեի ղեկավար Կոնստանտին Կոսաչևը կարծիք է հայտնել, որ Եվրամիությունը կարող է մեկ կոչով դադարեցնել ներուկրաինական հակամարտությունը Դոնբասում և խրախուսել Դոնեցկի և Լուգանսկի հետ միջև երկխոսությունը: Այս մասին վերջինս գրել է ֆեյսբուքյան իր էջում։

Կոսաչևը նշել է, որ Եվրոպայում կիրառվում են պատժամիջոցներ Ռուսաստանի դեմ, քանի որ այդպես ավելի «հարմար» է: Այսպիսով, պատգամավորը արձագանքել է Եվրամիության դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինիի հայտարարությանը, որը կոչ է արել Ռուսաստանին պահպանել փոքր և միջին հեռահարության հրթիռների վերացման մասին պայմանագիրը և «անմիջապես ձեռնարկել»  դրանց պահպանման համար նախատեսված գործողությունները:

«Ես նույնիսկ չգիտեմ, թե Բրյուսելին հարկավոր է արդյո՞ք հիշեցնել, որ Միացյալ Նահանգները միակողմանի կերպով հրաժարվել է համաձայնությունից դեռևս փետրվարին, իսկ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է INF պայմանագրի կասեցման մասին օրենքը միայն հուլիսին: Ինչ-որ բան ինձ հուշում է, որ այնտեղ գիտեն դրա մասին: Ավելի հարմար է պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի Դաշնության դեմ, քան Դոնբասում համակամարտությունը դադարեցնելու մեկ կոչ հնչի և Ուկրաինայի ղեկավարությանը խրախոսւվի երկխոսության գնալ մյուս կողմի հետ»:

Կոսաչևը հավելել է, որ Մոսկվան մշտապես հիշեցնում է օտարերկրյա գործընկերներին զենքի վերահսկման մեխանիզմների վերաբերյալ երկխոսության պատրաստակամության մասին, սակայն ռուսական կողմի առաջարկներն անտեսվում են։

«Կա մի նրբություն. Երկխոսության համար, ինչպես  տանգոյի դեպքում, այստեղ նույնպես անհրաժեշտ են երկուսը: Եվ եթե մի կողմը համակարծիք է, ապա համոզել պետք է մյուս կողմին: Սակայն դրա համար Բրյուսելը, անշուշտ, պետք է հրաժարվի վասալական դիվանագիտությունից և փորձի բարձրացնել իր ձայնն ամենամոտ դաշնակցի դեմ: Ես հասկանում եմ, դա տհաճ է, բայց այլ տարբերակներ չկան, կամ պահպանել պայմանագիրը, կամ շարունակել անիմաստ կոչեր անել Ռուսաստանին»- եզրափակել է նա:

Նույն շարքից