Միջազգային Քաղաքականություն 

Մեծ Բրիտանիայի արտգործնախարարը խոսել է մարդկության համար գլխավոր սպառնալիքի մասին

analitik.am

Մերձավոր Արևելքում միջուկային զենքի տարածումը կարող է հանդիսանալ ողջ մարդկության համար գլխավոր սպառնալիքը, հայտարարել է Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Ջերեմի Հանթը:

«Մերձավոր Արևելքն աշխարհի ամենաանկայուն շրջաններից մեկն է, և եթե տարբեր կողմեր զինված լինեին միջուկային զենքով, ապա դա մարդկության համար կլիներ գոյություն ունեցող ամենամեծ սպառնալիքը»,-արտգործանախարարի խոսքերը մեջբերել է ՏԱՍՍ-ը :

Նրա խոսքերով անհրաժեշտ է պահպանել համատեղ համապարփակ գործողությունների ծրագիրը (IFAP) իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ: Նա նաև խոստացել է անել հնարավորը՝ կանխելու համար տարածաշրջանում միջուկային զենքի առաջացումը:

Բացի այդ, Հանթը նշել է, որ միջուկային գործարքն աշխատում են պահպանել Ֆրանսիան, Գերմանիան և Մեծ Բրիտանիան։

Նույն շարքից