Հասարակություն Միջազգային 

Բունդեսթագում կոչ են արել Անգելա Մերկելին անցնել բուժզննում

analitik.am

Բունդեթագը պահանջել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին անցնել բուժզննում։ Այս մասին հայտնում է  «Комсомольская правда»-ն՝ հղում անելով Գերմանիայի խորհրդարանի պատգամավոր Պյոտր Բիստրոյի կողմից տարածած հայտարարությանը։

«Մերկելին անհրաժեշտ է անցնել բժշկական զննություն, գոնե հասկանալու համար, թե արդյոք հետևանքների դեպքում տիկին Կանցլերը (և նրա հետ միասին ամբողջ երկիրը) կարող է դիմակայել դրան, եթե հիվանդությունը սրվի»,-ասել է Բիստրոնը:

Նրա խոսքերով Բունդեսթագում կան տարբեր ենթադրություններ կանցլերի ցնցումների մասին՝ սկսած ալկոհոլի չարաշահումից մինչև Պարկինսոնի հիվանդություն ունենալը։

Ավելի վաղ, հունիսի 18-ին, Բեռլինում Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ հանդիպմանն Անգելա Մերկելը սկսել է ցնցվել, որը կանցլերի պարզաբանմամբ տեղի է ունեցել ջրազրկման պատճառով։ Մի քանի օր անց, Մերկելը նորից սկսել է ցնցվել Գերմանիայի Նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի ընդունելության ժամանակ:

Մամուլի ասուլիսի ընթացքում Մերկելը հավաստիացրել է, որ լավ է զգում իրեն, անհանգստանալու պատճառ չկա, սակայն Դանիայի վարչապետ Մեթթե Ֆրեդերիկսի հետ հանդիպման ժամանակ նա խախտել է կանոնակարգը՝ օրհներգը լսելով նստած վիճակում:

Նույն շարքից