Հայաստան Քաղաքականություն 

«Սասնա ծռերին» հրապարակայնորեն աջակցած դեսպանը նշանակվել է ԱԳ նախարարի խորհրդական. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Եվրոպական մի շարք երկրներում Հայաստանի դիվանագիտական ներկայացուցչությունները գլխավորած, «Սասնա ծռեր» խմբավորմանը հրապարակայնորեն աջակցած դեսպան Ռուբեն Կարապետյանը նշանակվել է ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի խորհրդական:

Անցած տարի Կարապետյանը հայտարարել էր, որ հեղափոխությունը չի մտել ԱԳՆ՝ դա հիմնավորելով հետևյալ կերպ՝ հեղափոխությունը կմտնի ԱԳՆ այն պահից, երբ բոլոր պատահական մարդիկ դուրս կդրվեն համակարգից:

Դուրս կդրվեն ոչ թե իրենց ցանկությամբ, այլ ուղղակի անմիջապես հետկանչման հրամանագրերով: Թերևս  հիմա կարելի է արձանագրել, որ հեղափոխությունը մտավ ԱԳՆ»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    2
    Shares

Նույն շարքից