Քաղաքականություն 

Վրաստանի նախագահի հայտարարությունն ուղիղ կերպով կարող է վերաբերել նաև Հայաստանին. «168 ժամ»

analitik.am

«168 ժամ» թերթը գրում է. «Վրաստանի նախագահը երկու նպատակով է արել նման հայտարարություն։ Առաջինը՝ վրաց նախագահը նկատի ունի աջակցություն բոլոր այն գործընկեր երկրներից, որոնք կարող են ստանձնել այդ դրական դերակատարությունը Թբիլիսիի և Մոսկվայի միջև։

Այդ հայտարարությունն ուղիղ կերպով կարող է վերաբերել նաև Հայաստանին, քանի որ Հայաստանի համար Վրաստանը կարևոր հարևան է, դեպի Եվրոպա տանող՝ Հայաստանի համար միակ բաց ճանապարհը, առևտրային և տարածաշրջանային տարանցիկ առանցքային գործընկեր և պարզապես հարևան երկիր, իսկ Ռուսաստանը Հայաստանի ռազմավարական դաշնակիցն է, Հայաստանն ու Ռուսաստանը ԵՏՄ անդամներ են, հայ-ռուսական առևտրաշրջանառությունը, արտահանումն ու ներմուծումը դեպի այս ուղղություն տեղի է ունենում Վրաստանի միջոցով, քանի որ Հայաստանը չունի ընդհանուր սահման Ռուսաստանի և ԵՏՄ որևէ երկրի հետ»,- «168 ժամ»-ի թղթակցի հետ զրույցում այս մասին է ասել վրացի նախկին պաշտոնյա, քաղաքական վերլուծաբան Իրակլի Մենագարիշվիլին՝ անդրադառնալով Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի հայտարարությանը, թե Վրաստանը Ռուսաստանի հետ հարաբերությունների հարցում ակնկալում է գործընկերների աջակցությունը։

Նա նշել է, որ այս բարդ տարածաշրջանային քաղաքական իրավիճակը Հայաստանին դրել է մի իրավիճակի մեջ, երբ այս հարաբերությունների սրումն ուղիղ սպառնալիք է Հայաստանի համար։ «Եվ, այո, Հայաստանը ցանկության դեպքում կարող է միջնորդական ջանքեր իրականացնել»,- ասել է նա»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Նույն շարքից