Հայաստան Քաղաքականություն 

Արդյո՞ք ընտրություններն ազատ-արդար էին. Պատգամավորը կասկածում է

analitik.am

Ազատ-արդար ընտրությունները՝ դեռ չնվաճված նպատակ:

Դե քանի որ տնտեսական հեղափոխությունն այդպես էլ մնաց օդում կախված, իսկ սոցիալական խնդիրները՝ չլուծված, հիմա արդեն մի լար է մնացել՝ խաղալու. դա, այսպես կոչված, «ազատ-արդար ընտրություններն են»...

Բայց, արդյո՞ք, այդ ընտրություններն այդպիսին էին...

Մի քիչ կասկածում եմ...

Այն, որ ընտրությունների արդյունքը չի վիճարկվել, և մի քանի փողոցային «գրոհային» զոռբայության համար ոստիկանություն չի տարվել, սա, ըստ իս, բավարար չէ ընտրություններն ազատ ու արդար որակելու համար:

Դեռ հարց է՝ նախկին իշխանություններից ամեն գնով պրծնելու շարժառիթով և «ցանկացած մեկին, միայն ոչ՝ նախկիններին» կարգախոսով ղեկավարվող սովյալ ու հուսաբեկ քաղաքացու ընտրությունը որքանով կարող է ազատ լինել:

Այ երբ քաղաքացու միտքը կլինի ազատ, երբ հացի խնդիրը նրան չի տանջի ամեն քայլափոխի, այդ ժամանակ միայն կարելի է հուսալ ազատ ու արդար ընտրությունների և իրական ժողովրդավարության մասին...

ՀՀ ԱԺ ԲՀ խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյան

Նույն շարքից