Գլխավոր Միջազգային Քաղաքականություն 

Թուրքիան «թքած ունի» Եվրամիության պատժամիջոցների վրա

analitik.am

Թուրքիան շարունակելու է գազ փնտրել Միջերկրական ծովի արևելյան հատվածում՝ չնայած ԵՄ որոշմանը՝ կապված պատժամիջոցներ կիրառելու հետ: Այս մասին հայտնում է Anadolu գործակալությունը՝ հղում անելով Թուրքիայի ԱԳՆ-ին:

Անկարան նշել է, որ հավասար իրավունքներ ունի Կիպրոսի ռեսուրսների մասով, ԵՄ-ն կողմնակալ քաղաքականություն է վարում կիրպրոսյան հարցում, քանի որ Կիպրոսի թուրքերը, ովքեր հավասար իրավունքներ ունեն տարածաշրջանում ռեսուրսների հարցում, արհամարհվում են ԵՄ հայտարարության մեջ:

Ավելի վաղ՝ հուլիսի 15-ին, ԵՄ-ն հաստատել էր Անկարայի դեմ պատժամիջոցները, որը վերաբերում են ֆինասնավորման կրճատմանը: Բացի դրանից, դադարեցվել են բանակցությունները, որոնք վերաբերում են օդային տրանսպորտի ոլորտում համապարփակ պայմանագրին, հետաձգվել են ասոցացիայի Խորհրդի նիստը ու ԵՄ-ի և Թուրքիայի միջև բարձր մակարդակով երկխոսությունը հետագա նիստերը:

Նույն շարքից