Հասարակություն 

Diplomatic World ամսագրում լույս է տեսել Բելգիայի Թագավորությունում ՀՀ դեսպանի հոդվածը

Diplomatic World եվրոպական հեղինակավոր ամսագրի ընթացիկ 60-րդ համարում հրապարակվել է Բելգիայի Թագավորությունում ՀՀ դեսպան Թաթուլ Մարգարյանի՝ Armenia… Where Europe Ends or rather Starts (Հայաստան...Ուր վերջանում, կամ ավելի ճիշտ՝ սկսվում է Եվրոպան) խորագրով հոդվածը:

Հոդվածում դեսպան Մարգարյանը հակիրճ ներկայացրել է Հայաստանի՝ առաջին քրիստոնյա պետության բազմադարյա պատմությունը, հարուստ ազգային մշակույթը, գեղատեսիլ բնաշխարհը:

ՀՀ դեսպանը պատմել է նաև մեր երկրի ներքաղաքական, հասարակական, մշակութային կյանքի վերջին զարգացումների և հեռանկարների մասին, ներկայացրել Հայաստանի տնտեսական առաջնայնությունները, տնտեսության ավանդական և նոր բնագավառները, գործարար միջավայրի և ներդրումային դաշտի հնարավորություններն, ինչպես նաև զբոսաշրջային գրավչությունը:

Դեսպանը համառոտ անդրադարձել է նաև Հայաստանի արտաքին քաղաքականության հիմնական ուղղություններին, մասնավորապես՝ Եվրոպական Միության հետ հարաբերություններին և համագործակցության հեռանկարներին:

Հոդվածը հասանելի է հետևյալ հղումով։

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    2
    Shares

Նույն շարքից