Հասարակություն 

Դպրոցներում սեռական դաստիարակության դասընթացները դասավանդում են ռազմագիտության տղամարդ ուսուցիչները. Փոխնախարար

analitik.am

Այսօր՝ հուլիսի 16-ին, «Ինչ խնդիրների են հանդիպում կանայք Հայաստանի տարբեր բնակավայերում» թեմայով քննարկման ժամանակ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը խոսեց դպրոցներում աղջիկ երեխաների սեռական դաստիարակության մասին. «Մենք գիտենք, որ դպրոցներում համապատասխան առարկայի դասավանդման ժամանակ որոշակի ծանոթացում է լինում թեմաներին, որոնք անհրաժեշտ են առողջ ապրելակերպի, հիգիենայի, սեփական սեռը ճանաչելու համար: Ցավոք, այս դասերը սովորաբար չեն անցկացվում»:

Փոխնախարարի խոսքերով, երբ փորձել են խնդիրն ավելի խորը հասկանալ, պարզ է դարձել, որ այդ թեմաները կարող են դասավանդվել ռազմագիտության ուսուցիչների կողմից, ովքեր տղամարդ են, կամ ֆիզկուլտուրայի ուսուցչի կողմից. «Կարծում եմ, որ խիստ էական է այս թեմաների դասավանդման ընթացքում հստակ պահանջներ ունենալ, թե ով է դասավանդում, ինչպիսի պատրաստվածություն ունի: Մենք խոսում ենք հարցերի մասին, որոնց մասին խոսել մեր հասարակության մեջ, ցավոք, ընդունված չէ: Մենք կարիք ունենք համապատասխան մասնագետների հատկապես կրթական ոլորտում»:

Նույն շարքից