Հասարակություն 

Խաչիկցիները գիշերը մարել են նաև ադրբեջանական կողմում հրդեհը

analitik.am

Երեկ ուշ երեկոյան հրդեհ էր բռնկվել Վայոց Ձորի մարզի Խաչիկ գյուղի սահմանամերձ տարածքներում: Խաչիկի վարչական ղեկավար Հովիկ Սմբատյանը մեզ հետ զրույցում ասաց, որ հրդեհը բռնկվել է ադրբեջանական կողմից:

«Չեմ կարող ասել, թե ինչի հետևանքով էր առաջել, բայց անմիջապես մարեցինք, մտանք  իրենց տարածքում էլ մարեցինք՝ կանխեցինք կրակի տարածումը: Այսօր էլ նորից եղանք հրդեհի  վայրում: Մեր բոլոր մշակովի հողերն այդ տարածքում են՝ շուրջ 170 հա ցորենի արտ: Պատկերացնո՞ւմ եք, թե ինչ կլիներ, եթե հանկարծ  կպներ, ողջ գյուղով թողնելու էինք գնալ»,-  ասաց Սմբատյանը:

Բարեբախտաբար տուժողներ չկան:

Նույն շարքից