Հայաստան Քաղաքականություն 

Նիկոլ Փաշինյանն Ազգային անվտանգության ռազմավարության մասին նոր որոշում է ստորագրել

analitik.am

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հայաստանի Հանրապետության Ազգային անվտանգության ռազմավարության մշակման միջգերատեսչական հանձնախումբ ստեղծելու, հանձնախմբի կազմը և գործունեության կարգը հաստատելու մասին.

Հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 16-րդ մասը և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հունիսի 19-ի N 802-Լ որոշման հավելվածի 34-րդ կետը՝ Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ռազմավարության մշակման նպատակով՝

1. Ստեղծել Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ռազմավարության մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնախումբ:

2. Հաստատել`

1) Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ռազմավարության մշակման միջգերատեսչական հանձնախմբի կազմը` համաձայն N 1 hավելվածի.

2) Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ռազմավարության մշակման միջգերատեսչական հանձնախմբի գործունեության կարգը` համաձայն N 2 hավելվածի:

4. Հայաստանի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղարին` Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ռազմավարության նախագիծը մեկ տարվա ընթացքում ներկայացնել Հայաստանի Հանրապետության անվտանգության խորհրդի հավանությանը:

Հավելված

Նույն շարքից