Հասարակություն 

Պահանջում են քրգործ հարուցել հեռուստաալիքի գլխավոր տնօրենի նկատմամբ, որի եթերում հայհոյել էին Պուտինին

analitik.am

Վրացական Ռուսթավի-2 հեռուստաալիքի 9 տոկոս բաժնետոմսերի սեփականատեր Նինո Նիջարաձեն դիմել է Վրաստանի Գլխավոր դատախազություն՝ պահանջելով քրեական գործ հարուցել հեռուստաալիքի գլխավոր տնօրեն Նիկի Գվարամիայի նկատմամբ:

Գործը պետք է հարուցվի ֆինանսական կոպիտ խախտումների մեղադրանքով:

Նշենք, որ ավելի վաղ Նիջարաձեն բարձրացրել էր նաև Գվարամիային պաշտոնանկ անելու հարցը, սակայն այդ առաջարկն աջակցություն չէր ստացել:

Հիշեցնենք, որ սա նույն հեռուստաալիքն է, որի եթերով հայհոյեցին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին:

Նույն շարքից