Հասարակություն 

Ասսանժի և RT-ի մասին իրենց նյութի համար Սիմոնյանը ծիծաղել է CNN-ի վրա

analitik.am

ՌԻԱ նովոստի գործակալությունը հայտնում է, որ RT հեռուստաընկերության գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը Տելեգրամում մեկնաբանել է  CNN-ի հետքննությունը «կասկածելի հյուրերի» WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասսանժի՝ Էկվադորի լոնդոնյան դեսպանատուն այցի մասին:

Ավելի վաղ հեռուստաընկերությունը հրապարակել էր նյութ, որտեղ խոսվում էր 2016-ի ամռանը (դրանից առաջ հաքերները, որոնց մեղադրում են ռուսական կառավարության հետ համագործակցության մեջ, կոտրել էին ԱՄՆ Դեմոկրատական կուսակցության Ազգային կոմիտեի տեղեկատվական համակարգը) Ասսանժը մի քանի անգամ հանդիպել է «համաշխարհային մակարդակի հաքերների» հետ, այնուհետև ռուսական հեռուստաալիքի ղեկավարության, այդ թվում՝ RT-ի լոնդոնյան բյուրոյի ղեկավար Նիկոլայ Բոգաչիխինի հետ:

Ամերիկյան հատուկ ծառայությունների տվյալներով՝ լրագրողն Էկվադորի դեսպանատուն կրիչ էր տարել:

«Հարգելի՛ ԿՀՎ, ես ձեզ ավելին կասեմ, Ասսանժի մոտ դեսպանատուն է գնացել ոչ միայն իմ տեղակալը, այլև ես ինքս էլ եմ գնացել: Թվիթերում էլ լուսանկարներ եմ հրապարակել: Ինչե՜ր ասես, որ չենք տարել նրան՝ տեսաերիզներ, դիսկեր, կրիչներ, թղթեր, տեխնիկական միջոցներ, կոնֆետներ և այլն»,-գրում է Սիմոնյանը Տելեգրամում:

Նույն շարքից