Գլխավոր Հասարակություն 

«Նիկոլ, իջի», «Քայլ արա, ջուր տուր», «Խիղճներդ մեռնի». Ակցիա՝ կառավարության մոտ

analitik.am

Քաղցրաշեն համայնքի բնակիչները բողոքի ակցիա են անում կառավարությանմոտ: Քաղաքացիները պահանջում են լուծել ոռոգման ջրի հարցը: Նրանցից մեկի խոսքերով, մինչև հունիսի 10-ը նորմալ է եղել, սակայն հունիսի 15-20-ից հետո խայտառակություն է. «Բարեկամ-ախպեր իրար ծեծում են ջրի համար:
Ակցիայի մասնակիցները պատրաստվում են փակել Երևան-Երասխավան մայրուղին, եթե իրենց հարցին լուծում չլինի»:

Ներկաներից մեկը նշեց, որ առավոտյան 5-ին իր 14 տարեկան երեխայի հետ ծառերը սրսկել է, թույն է խմել, հիմա էլ կառավարության մոտ է եկել գոռալու համար. «Իրենց 14 տարեկան երեխաները հիմա սանատորիաներում հանգստանում են, իսկ մեր երեխաները  դաշտերում տանջվում են, որ սրանք սա անե՞ն մեր գլխին»:

Քաղաքացիները նշում են, որ որևէ մեկն իրենց հետ չի հանդիպում, միայն նամակ վերցնող կա, ով եղել է նաև Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի օրոք. «Գալիս ու ասում են, թե դիմում գրենք: Բայց այս հարցը հրատապ է, մենք չենք կարող 20 օր սպասել, ոռոգման սեզոնն այդ ընթացքում կավարտվի»:

«Հայ ժողովրդի կեսը սոված է, խիղճներդ մեռնի, իջեք մի պատասխան տվեք»,-ասաց ներկաներից մեկը:

Նույն շարքից