Հասարակություն 

ՀՀ ԱԳ նախարարությունն առաջարկում է Minecraft-ում ավելացնել երկրի խորհրդանիշները

analitik.am

Հայաստանի ԱԳՆ-ն հայտարարել է առցանց մրցույթի մեկնարկի մասին:

Մասնակիցներին առաջարկվում է ստեղծել Հայաստանի գլխավոր տեսարժան վայրերը «Minecraft» հանրահայտ խաղում:

ԱԳՆ-ն իր Թվիթերյան էջում տեղադրել է ՀՀ Կառավարության շենքի պատկերը՝ ստեղծված համակարգչային խաղի միջոցով:

Մրցույթի հաղթողը կպարգևատրվի Հայաստանի Արտաքին գործերի նախարարության հատուկ մրցանակով:

«Minecraft» համակարգչային խաղը ստեղծվել է 2009 թվականին: Կազմված է փոքր հարթակներից և իրենից ներկայացնում է խորանարդներից կազմված եռաչափ աշխարհ. խաղացողը կարող է խորանարդները տեղափոխելով ավելի բարդ կառույցներ ստեղծել:

2018-ի հունվարին Միդլբերի միջազգային հետազոտությունների ինստիտուտի վերլուծաբանները Minecraft ներմուծեցին ԱՄՆ-ի և Ռուսաստանի՝ Սառը պատերազմի ժամանակներից պահպանված գաղտնի միջուկային բունկերները:

Նույն շարքից