Հասարակություն 

Արա դե սուս, սիրուն-միրուն աղջիկ ա անցնում, նայեք զարգացեք էլի մի քիչ. Ակցիա՝ կառավարության մոտ

analitik.am

Արդեն հայտնել ենք, այն մասին, որ այս պահին կառավարության մոտ բողոքի ակցիա են անում Արարատի մարզի Քաղցրաշեն համայնքի բնակիչները՝ պահանջելով լուծել իրենց ոռոգման ջրի հարցը:

Մինչ այս պահը որևէ մեկը չի հանդիպել գյուղացիների հետ, ովքեր զգուշացնում են, որ փակելու են մայրուղին, եթե իրենց հարցին լուծում չտրվի:

Այս պահին ակցիայի մասնակիցները նստած են կառավարության մոտ և սպասում են, որ որևէ մեկը հանդիպի իրենց հետո:

Նրանք նաև հանդիպում են պահանջում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ:

Ակցիայի մասնակիցները նաև կատակներ են անում: Նրանցից մեկն օրինակ առաջարկեց բոլորին սուս նստել ու նայել, սիրուն-միրուն աղջիկներ են անցնում, նայել ու մի քիչ զարգանալ:

Նույն շարքից