Հայաստան Քաղաքականություն 

Անհասկանալի է, թե ինչ փաստաթուղթ է, չեմ ուզում մեկնաբանել. Լենա Նազարյանը՝ Վենետիկի հանձնաժողովի հայտարարության մասին

analitik.am

Այսօր՝ հուլիսի 16-ին, լրագրողների հետ զրույցում ՀՀ ԱԺ փոխխոսնակ Լենա Նազարյանը, խոսելով Վենետիկի հանձնաժողովի եզրակացության և վեթինգի մասին, հայտարարեց, որ Արդարադատության նախարարությունն արդեն սպառիչ պատասխան տվել է. «Վեթինգը մի գործիք է, որը ստուգում է պաշտոնյայի համապատասխանությունը տվյալ պաշտոնին՝ որոշակի չափանիշներով, որոնք արդեն մշակվում են»:

Նազարյանը նշեց, որ օրենսդրական փոփոխություններ են տեղի ունենալու. «Հիմա արդեն ԱՆ-ում մշակվում են այդ փոփոխությունները, սեպտեմբերին դրանք կմշակենք ու կընդունենք, և դրանց հիման վրա տեղի կունենա այդ ստուգման գործընթացը: Հիմա դրա անունը կդնենք վեթինգ, թե բարեվարքություն, նշանակություն չունի: Մեր հանձնառությունն է առողջացնել դատական համակարգը, մենք դա իրականացնելու ենք»:

Նազարյանն ընդհանրապես չցանկացավ մեկնաբանբել Վենետիկի հանձնաժողովի փաստաթուղթը, չգիտի, թե դա ինչ փաստաթուղթ է. «Անհասկանալի է, թե դա ինչ փաստաթուղթ է, ես չեմ ուզում մեկնաբանել»:

Նույն շարքից