Հասարակություն 

Հայաստանը՝ միայն յուրայինների համար. ԱԷՐՈՖԼՈՏ-ը հրապարակել է իր խորհուրդները

analitik.am

«Աէրոֆլոտ» ավիահանդեսն իր հուլիսյան համարում մի քանի էջ է նվիրել Հայաստանին, որը ռուսաստանցի զբոսաշրջիկների սիրած ուղղություններից է դարձել:

«Հայաստանը միայն յուրայինների համար» վերնագրված հոդվածում նշվում է, որ անդրկովկասյան այս հանրապետությունը նախևառաջ ասոցացվում է հոգևոր խոհանոցի, քնքուշ ջազի, հնագույն պատմության և ժամանակակից արվեստի հետ:

«Հայաստանն իր յուրաքանչյուր այցելուին միայն դրական զգացողություններ կպարգևի»,-ասվում է հոդվածում:

Ամսագրի էջերին ներկայացված են զանազան խորհուրդներ Հայաստանի բնակիչներից:

Այդ խորհուրդներին հետևելով՝ ճանապարհորդները կարող են ոչ զբոսաշրջային երթուղիների, յուրօրինակ գնումների և տեղացիների կողմից սիրված հաստատությունների վերաբերյալ օգտակար տեղեկություններ ստանալ:

Նույն շարքից