Բարի օր Հասարակություն 

«Ով մոտիկանա մարզպետին, վերջին քֆուրն եմ տալու, հասանք գյուղ պատասխան ա տալու»

analitik.am

Քաղցրաշեն համայնքի բնակիչները շարունակում են բողոքի ակցիա անցկացնել կառավարության մոտ: Նրանք պահանջում են լուծել իրեն ոռոգման ջրի հարցը: Մինչ այս պահը որևէ պաշտոնյա դեռ չի հանդիպել ակցիայի մասնակիցների հետ:

Այս պահին քաղաքացիների հետ հանդիպելու համար կառավարության մոտ է գալիս Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը, սակայն ակցիայի մասնակիցները չեն պատրաստվում նրա հետ հանդիպել:

Քաղաքացիների խոսքերով, մարզպետը վաղուց է տեղյակ խնդրին, սակայն հարցը չի լուծել. «Ես գնացել էի մարզպետարան, թող լայաղ աներ մի հատ խոսեր հետներս: Հիմա էլ ուզում ա գա ցույց տա, թե կարա մեզ հավաքի տանի: Կտանի, կուրախանա»:

Կառավարության մոտ գտնվողները նաև կոչով դիմեցին Գագիկ Ծառուկյանին՝ հորդորելով լուծել իրենց հարցը և ցույց տալ Հայաստանի իշխանություններին, որ մի անձը կարող է լուծել հարցը, որը չի լուծում, կառավարությունը:

Ակցիայի մասնակիցները պնդում են, որ Փաշինյանը բեխաբար է հիմա, քանի որ իրեն սուտ են զեկուցում, գյուղացիների դաշտերը չորանում են:

Նույն շարքից