Հասարակություն 

Հլը սրանց ավտոների գույները նայի, սենց ավտոյի մեջ նստողը ժողովրդի «կադրը» կիմանա. Ակցիա՝ կառավարության մոտ

analitik.am

Հլը սրանց ավտոների գույները նայի, հլը նայի, Երևանը փայլում ա, պլպլում ա: Ավտո չունե՜ն: Հլը սրանց ավտոների գույնը նայի ու մեր գույնը քցած սառոչկաների գույնը նայի: Հայտարարեց Կառավարության մոտ բողոքի ակցիա անող քաղցրաշենցիներից մեկը:

Այս պահին գյուղացիները բողոքի ակցիա են անում կառավարության մոտ՝ պահանջելով լուծել ոռոգման ջրի հարցը: Մինչ այս պահը որևէ պաշտոնյա չի ընդունել նրանց:

«Սենց ավտոների մեջ նստողը ժողվորդի կադրը կիմանա: ՋՕ-երի տնօրենը 5-նոց մատորով Լեքսուսով եկավ մեր գյուղ, ժամ ու կես կանգնած խոսում էր մեզ հետ՝ առանց մատոռն անջատելու: Մտքի մեջ էլ ասում ա՝ այ հարիֆներ, էս ձեր փողերն եմ վառում: Բենզինով էլ աշխատում էր»,-նշեց մեկ այլ քաղաքացի:

Ավելի վաղ ակցիայի մասնակիցները հայտարարեցին, որ չեն հանդիպելու մարզպետ Գարիկ Սարգսյանի հետ, ով իմացել է խնդրի մասին, սակայն որևէ բան չի արել այն լուծելու համար. «Մարդկանց բախտի պաշտոնի են նշանակում»:

Նույն շարքից