Օրենքով գող Օլեգ Շիշկանովի ձերբակալությունից հետո քրեական աշխարհն անհանգիստ է: Ինչպես գրում է Ռոսբալթը, քրեական աշխարհում անհանգստի են՝ ո՞վ կարող է բռնվել հաջորդը:
Բացի դրանից, հարց է առաջացել, թե ով է լինելու հիմա գլխավոր օրենքով գողը: Վերջին շրջանում այդ պարտականությունը կատարել են Շաքրո Մոլոդոյը և Շիշկանովը, ով փոխարինել էր առաջինին: Հիմա երկուսով էլ բանտում են և քրեական աշխարհում մտածում են, որ վերջիններիս փոխարինողին նույն ճակատագիրն է սպառնում:
Հիմա քրեական աշխարհը մտածում է իր «բյուջեն» Թուրքիա տեղափոխելու մասին, որտեղ այն ավելի անվտանգ կլինի:
Հիշեցնենք, որ գողական աշխարհի գլխավոր օրենքով գողը ձերբակալվեց հուլիսի 15-ին մերձմոսկովյան Լյուբերցիում հավաքի ժամանակ: