Հասարակություն 

Թուրք հայտնի դերասանը ձերբակալվել է հանրապետության նախագահին վիրավորելու մեղադրանքով

analitik.am

Թուրքական թատրոնի դերասանը մեղադրվել է «հանրապետության նախագահին վիրավորելու» մեջ։

Դերասան Օրհան Այդընը ձերբակալվել է Իզմիրում, ուր մեկնել էր՝ մասնակցելու թատերական մի փառատոնի։ Իր ձերբակալման մասին տեղեկությունը դերասանը հայտնել է «Twitter»-ում կատարած գրառմամբ։

Նա նշել է, որ իր դեմ «նախագահին վիրավորելու» հիմքով մեղադրանք է ներկայացվել: Կարծիք է հայտնել, որ ըստ ամենայնի, խոսքը հանրապետության նախագահին վիրավորելու մասին է։

Հայտնի է դարձել  նաև, որ Ստամբուլի Գազիօսմանփաշայի դատախազությունում հարուցված քրգործի շրջանակներում Օրհան Այդընի վերաբերյալ կալանավորման որոշում է կայացվել։

Ermenihaber

Նույն շարքից