Հասարակություն 

Քոչարյանը չի բացառել, որ Սերժ Սարգսյանը կարող է հրավիրվել Ազգային ժողով

analitik.am

2016 թվականի ապրիլին ծավալված ռազմական գործողությունների հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովը ավարտում է նախապատրաստական փուլը և շուտով կմեկնարկի քննության փուլը, այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում ասել է քննիչ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը, փոխանցում է Aysor.am-ը:

«Քննելու փուլը լիարժեք կիրացվի, երբ հանձնաժողովի բոլոր անդամները մշտապես կլինեն խորհրդարանում, գիտեք, որ հիմա արձակուրդային վիճակ է։ Բայց երբ մենք մարդ կանչելու լինենք, կասկած չունենաք, հանձնաժողովականները որտեղ էլ լինեն, կգան կմասնակցեն նիստերի», - ասել է Քոչարյանը՝ նշելով, որ նիստեր կարող են լինել մինչև սեպտեմբեր։

Հարցին՝ ի՞նչ է լինելու, եթե որևէ նախկին կամ գործող պաշտոնյա հրաժարվի ներկայանալ հանձնաժողով, Քոչարյանը պատասխանել է. «Ես չեմ պատկերացնում հրաժարվելու դրդապատճառները, որովհետև այստեղ բարոյականության հետ խնդիր կա։ Հրաժարվել այս պահին նշանակում է թաքցնել և չեմ կարծում, որ որևէ մեկը կընտրի այդ ճանապարհը»։

Մյուս հարցին, թե արդեն ուսումնասիրված փաստաթղթերում եղե՞լ են նորություններ, Քոչարյանը դրական պատասխան է տվել ու ավելացրել. «Ինձ համար ոչ այնքան, բայց հանձնաժողովի մի մասի համար, գուցե, այո՛, նորություն էին»։

Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում

Նույն շարքից