Հասարակություն 

Հայտարարություն՝ Վրաստանում ռադիոակտիվ նյութ տեղափոխելու համար կալանավորված ՀՀ քաղաքացու վերաբերյալ

analitik.am

Տեղեկացնում ենք, որ հուլիսի 11-ին Վրաստանի պետական անվտանգության ծառայության աշխատակիցները ձերբակալել են ՀՀ քաղաքացի Մ․Մ․, ով, վրացական կողմի հաղորդմամբ, կասկածվում է հայ-վրացական սահմանին հայտնաբերված ռադիոակտիվ նյութի սեփականատերը լինելու մեջ։

Թբիլիսիի քաղաքային դատարանը որոշում է կայացրել ՀՀ քաղաքացու նկատմամբ որպես խափանման միջոց կիրառել կալանքը:

Հայտնում ենք, որ Վրաստանում ՀՀ դեսպանության իրավաբանը շուտով կտեսակցի ՀՀ քաղաքացու հետ։

Վրաստանում ՀՀ դեսպանության մամուլի ծառայություն

 

Նույն շարքից