Հասարակություն Պատահարներ 

Հրդեհ՝ կահույքի արտադրամասում 

analitik.am

Հուլիսի 16-ին, ժամը 11:44-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքի Մելտոնյան փողոցում գործող կահույքի արտադրամասում հրդեհ է բռնկվել:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մելտոնյան փողոցում գտնվող ավտոտնակներից մեկի մոտակայքում այրվում է 7 փայտյա դուռ, 4 պատուհան և ավտոտնակի տանիքի երեսպատում` մոտ 2 քմ: Տուժածներ չկան:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 12:02-ին, մարվել՝ 12:16-ին:

Նույն շարքից