Հասարակություն 

Աննա Հակոբյանի հետ հարցազրույցը` ֆուտբոլի փոխարեն

analitik.am

Հանրային հեռուստաընկերությունը հուլիսի 15-ին՝ ժամը 22։00-ին, նախօրոք հայտարարված մինչև 19 տարեկանների Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլի Ֆրանսիա-Չեխիա խաղի փոխարեն հեռարձակել է հարցազրույց Հայաստանի առաջին տիկին, «Իմ քայլը» եւ «Ժպիտների քաղաք» հիմնադրամների հոգաբարձուների խորհուրդների նախագահ Աննա Հակոբյանի հետ։ Ֆուտբոլային խաղը հեռարձակվել է մեծ ուշացումով։

Ֆուտբոլային խաղի ուղիղ հեռարձակման իրավունքի համար ծախսվել են հանրային ֆինանսներ, խաղի հեռարձակմանը սպասում էին ֆուտբոլասերները, որոնք իրենց խաբված զգացին։ Մյուս կողմից, Աննա Հակոբյանի հարցազրույցում խիստ հրատապ հարց չքննարկվեց, որի համար ակնհայտ նպատակահարմար լիներ խախտել Հ1-ի հեռարձակման ցանցը։ Իրավիճակն ավելի շատ նման էր իշխանությունների կողմից հանրային ռեսուրսները կամայականորեն օգտագործելուն։

Կոչ ենք անում Հանրային հեռուստաընկերության պատասխանատուներին հեռու մնալ քաղաքական կոռուպցիայի նման դրսեւորումներից, հանրային միջոցներով աշխատող հեռուստաալիքի առաջնահերթություն պետք է ընտրել հանրային շահը և կանխատեսելիությունը։

Մեդիա Պաշտպան

Նույն շարքից