Հայաստան Հասարակություն Ռազմական Քաղաքականություն 

ԱՄՆ դեսպանը ՊՆ-ում էր

analitik.am

Հուլիսի 16-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է ՀՀ-ում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան տիկին Լին Թրեյսիին:

Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության բնագավառում հայ-ամերիկյան երկկողմ համագործակցությանն առնչվող հարցեր: Ամփոփվել են նախկինում իրականացված միջոցառումների արդյունքներն ու պլանավորված աշխատանքների հետագա ընթացքը` դրանք առավել թիրախային և արդյունավետ դարձնելու նպատակով:

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։

Նույն շարքից