Հասարակություն 

Ադրբեջանի ԱԳ նախարարը փորձում է «գայթակղել» Հայաստանին

analitik.am

Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը Բաքվում Ադրբեջանի, Վրաստանի, Թուրքիայի խորհրդարանների արտաքին հարցերի հանձնաժողովների հետ հանդիպմանն ասել է, թե ինչ կստանա Հայաստանը ԼՂ հակամարտության կարգավորման դեպքում:

Մամեդյարովը մասնավորապես նշել է, որ հակամարտության կարգավորումը բարգավաճում կբերի տարածաշրջան, իսկ Հայաստանը կկարողանա մասնակցել նախագծերին, որոնք նախաձեռնում է Ադրբեջանը:

Հանդիպմանը կողմերը քննարկել են հարցեր, որոնք վերաբերում են եռակողմ ձևաչափով նախագծերի իրագործմանը:

Նույն շարքից