Հայաստան Քաղաքականություն 

Նիկոլ Փաշինյանն Արմեն Գրիգորյանին գործուղում է Արցախ

analitik.am

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանին Տավուշի մարզ և Արցախ գործուղելու մասին որոշում է ստորագրել.

Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասով՝

1. Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանին 2019 թվականի հուլիսի 16-17-ը ներառյալ գործուղել Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզ և Արցախի Հանրապետություն:

2. Արմեն Գրիգորյանի՝ Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզ և Արցախի Հանրապետություն գործուղման օրապահիկի, գիշերավարձի հետ կապված ծախսերը (քաղ. Ստեփանակերտում) կատարել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի պահպանման ծախսերում ներքին գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

3. Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանին ՝ գործուղումից վերադառնալուց հետո Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնել Արցախի Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվություն:

 

Նույն շարքից