Հասարակություն 

Արենի համայնքում ճագարներ վնասած արջը կապ չունի Արջերի փրկության ծրագրի շրջանակներում բաց թողնված արջերի հետ. FPWC

analitik.am

Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC) հերքում է տեղեկությունն այն մասին, որ Արենի համայնքում ճագարներ վնասած արջը հավանական է հանդիսանում է Արջերի փրկության ծրագրի (Bear rescue) շրջանակներում ամիսներ առաջ Վայոց ձորի մարզում վայրի բնություն վերադարձված մայր արջն ու/կամ ձագերը։ Այդպիսի հավանականությունը զրոյական է, քանի որ կենդանիների տեղաշարժը FPWC կողմից վերահսկվում է հատուկ սարքավորումների (GPS համակարգ) միջոցով, որոնք չեն արձանագրել կենդանիների տեղաշարժ նշված ուղղությամբ։

Հիմնադրամը ներկայացնում է նաև հունիսի 28-ին FPWC կողմից վայրի բնություն վերադարձված արջերի տեղաշարժի հետագիծը, որը ցուցադրում է, որ կենդանիներն անգամ չեն մոտեցել Արփի գյուղին  և ընդհանրապես որևէ այլ բնակավայրի։ Կենդանիների հետագծի մասին առավել մանրամասն տեղեկություններ չեն ներկայացվում ելնելով անվտանգության կանոններից։

Նշենք, որ Արջերի փրկության ծրագիրն իրականացվում է Կենդանիների փրկության միջազգային կազմակերպության (IAR) հետ համատեղ, որոնք մշտապես կապի մեջ են գտնվում տեղի մասնագետների հետ և անհրաժեշտության դեպքում տրամադրում մասնագիտական և այլ խորհրդատվություն։

Նախքան բնություն վերադարձվելը կենդանիներն անցել են ավելի քան մեկ տարվա վերականգնողական թերապիա, նրանց վարքն ուսումնասիրվել է թե՛ տեղի, թե՛ արտերկրյա լավագույն մասնագետների կողմից, ինչից հետո միայն որոշում է կայացվել կենդանիներին վերադարձնել բնություն՝ միաժամանակ ապահովելով 24-ժամյա հսկողություն:

Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամ (FPWC)

Նույն շարքից