Հասարակություն Միջազգային 

NASA-ն հայտնել է, թե որքան կարժենա Լուսնի վրա մարդու վերադարձը

analitik.am

Լուսնի վրա մարդուն վերադարձնելու ծրագրերի իրականացման ծախսերը կարող են լինել զգալիորեն պակաս, քան այն, ինչ նախատեսվում է այժմ: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով NASA-ի ղեկավար Ջեյմս Բրայդենսթայնի կողմից տարածած հայտարարությանը։

Ինչպես ավելի վաղ հայտնի էր դարձել, վերջինիս խոսքերով ծախսերի ընդհանուր թիվը կարող է լինել 20-ից մինչև 30 միլիարդ դոլար:

«Ուզում եմ ասել, որ դա կարող է զգալիորեն ցածր լինել որոշ ընկերակցությունների (մասնավոր ընկերությունների) հետ համագործակցության հետագա զարգացման հետ կապված։ Գտնում եմ, որ ծախսերն ընդհանուր առմամբ կարող է ավելի պակաս լինել մինչև 2024 թվականը նախատեսված 20 միլիարդ դոլարից», -ասել է Բրայդենսթայնը՝ մեկնաբանելով «Արտեմիդ» ամերիկյան ծրագրը, որը 2024 թվականին նախատեսում է տիեզերագնացների վայրէջքը լուսնի վրա:

Նրա խոսքերով այս պահին դժվար է գնահատել ծրագրի վրա ծախսերի չափը, քանի որ շատերը կներգրավվեն NASA-ի գործընկերներին մասնավոր հատվածում: Բացի այդ, NASA-ում հույս ունեն, որ ծախսերի մի մասն իրենց վրա կվերցնեն մյուս երկրները, որոնք մասնակցություն ունեն Լուսնի վրա մարդու վերադարձին։

Բրայդենսթայնը հավելել է, որ NASA-ն նախատեսում է օգտագործել ամերիկացի մասնագետների կողմից ստեղծված «Space Launch System» (SLS) ծանր հրթիռը և «Օրիոն» տիեզերանավը դեպի լուսին թռիչքի համար:

«Մենք չենք կարող հասնել Լուսնի վրա առանց այս երկու ճարտարապետական տարրերի»,-ընդգծել է նա:

Բացի այդ, նա հիշեցրել է, որ ԱՄՆ-ն առաջին հերթին նախատեսում է Լուսնի վրա ուղարկել կին տիեզերագնաց։

Նույն շարքից