Միջազգային Քաղաքականություն 

Թրամփը չի ցանկանում պատերազմ Իրանի հետ․ Զարիֆ

analitik.am

Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը NBC ամերիկյան հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չի ցանկանում պատերազմ Իրանի հետ, սակայն նրա շրջապատը չէր «դեմ չէր լինի դրան»:

«Ես չեմ կարծում, որ նախագահ Թրամփը պատերազմ է ուզում, բայց ես համոզված եմ, որ նրա շրջապատը դեմ չէր լինի դրան»,-ասել է Զարիֆը՝ հավելելով, որ Թրամփը ճնշման տակ է, սակայն այնուամենայնիվ նրա շրջապատին չի հաջողվի ազդել վերջինիս որոշումների վրա, քանի որ ի վերջո խոհեմությունը կհաղթի։

«Իրանը մեծ, հպարտ երկիր է, և մենք հանգիստ չենք վերաբերվի ռազմական հարվածին» -ասել է Իրանի արտաքին գործերի նախարարը:

Նույն շարքից