Միջազգային Քաղաքականություն 

Մակրոնը սերբերեն լեզվով շնորհակալություն է հայտնել Բելգրադի բնակիչներին

analitik.am

Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը Սերբիա իր այցի ժամանակ իր ելույթում սերբերեն լեզվով դիմել է Բելգրադի բնակիչներին։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Ֆրանսիայի նախագահի այցն առաջինն էր 2001 թվականին Սերբիա Ժակ Շիրակի ժամանման օրվանից: Մակրոնը բանակցություններ է վարել Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչի հետ, իսկ ֆրանսիական և սերբական պատվիրակությունները ստորագրել են 22 փաստաթուղթ՝ տնտեսության, մշակույթի և անվտանգության ոլորտներում: Այնուհետև բարձրաստիճան հյուրը Սերբիայի ղեկավարության հետ ծաղիկներ է խոնարհել Առաջին համաշխարհային պատերազմի հերոսների հուշարձաններին:

Արդեն երեկոյան Մակրոնը դիմել է Բելգրադի քաղաքացիներին, Ֆրանսիայի երախտագիտության հուշարձանի մոտ, որը գտնվում է Կալեմեգդան լճի ափին: Հուշարձանի վրա մակագրված է․ «Սիրում ենք Ֆրանսիան այնքան, որքան նա սիրել է մեզ 1914-1918 թվականներին»:

«Իմ հերթն է իմ երկրի անունից ասել, որ Ֆրանսիան սիրում է ձեզ այնպես, ինչպես դուք սիրում եք նրան։ Շնորհակալ եմ ձեզ առանձնահատուկ ընդունելության համար։ Իմացեք, որ մենք խորապես զգացված ենք։ Դրանով դուք ցույց եք տալիս, որ հուշարձանի վրա գրված ուղերձը կենդանի է նաև հարյուր տարի անց»,-ասել է Ֆրանսիայի առաջնորդը։

Նույն շարքից