Միջազգային Քաղաքականություն 

Թրամփը որոշել է առանց կործանիչ թողնել Թուրքիային

analitik.am

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը լրագրողների հետ զրույցում հայտնել է, որ Թուրքիային չի վաճառելու F-35 կործանիչներ, քանի որ Անկարան չհրաժարվեց ռուսական C-400 համակարգեր գնելուց: Այս մասին հայտնում է Reuters-ը:

Թրամփը նշել է, որ իրավիճակը շատ բարդ է և անարդար՝ հավելելով, որ այն քննարկել է Թուրքիայի ղեկավարության հետ: ԱՄՆ նախագահի խոսքերով, Թուրքիան պլանավորել էր ավելի քան 100 կործանիչ ձեռք բերել, սակայն հիմա այլևս չի կարող անել դա:

Ավելի վաղ Պենտագոնի հավանական ղեկավար Մարկ Էսփերը հայտարարել էր, որ ռուսական համակարգերի մատակարարումը վնասում է ամերիկյան կործանիչների պոտենցիալը:

Նույն շարքից