Հայաստան Քաղաքականություն 

Փակ հանդիպում. Քննարկման մասնակիցների կազմն անձամբ Փաշինյանն է որոշել. «Փաստ»

analitik.am

«Փաստ» թերթը գրում է. «Առաջիկա օրերին ԱԳՆ-ում վարչապետ Փաշինյանը ՀՀ-ում հավատարմագրված դեսպանների հետ փակ հանդիպում է ունենալու որի ձևաչափի եւ քննարկվող հարցերի շրջանակների մասին թերթի աղբյուրին ոչինչ չէր հաջողվել պարզել:

Հանդիպումն այն աստիճան կոնֆիդենցիալ է լինելու, որ անգամ աշխատակազմի համապատասխան վարչությունները իրազեկված չեն դրա մասին:

Տեղեկություն կա, որ այդ քննարկման մասնակիցների կազմն անձամբ Փաշինյանն է որոշել, քանի որ խուսափում է ավելորդ «սլիվներից»: Թերթին հաջողվել է միայն պարզել, որ խորհրդավոր խորհրդակցության հրավիրյալների թվում է նաեւ պաշտպանության նախարարը»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Նույն շարքից